Փաշազադեն ժամանեց, Կիրիլ Առաջինը՝ դեռ ոչ
Հայաստան
Հայաստանում է գտնվում Կովկասի մուսուլմանների վարչության հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, ում քիչ առաջ օդանավակայանում դիմավորեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Փաշազադեն կմասնակցի այսօր կայանալիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստին, որը տեղի կունենա Երևանում:
Քիչ հետո Երևան կժամանի նաև Ռուսաստանի Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը: Հիշեցնենք, որ վրաց պատրիարք Իլյա 2-րդը հրաժարվել է մասնակցել Երևանում տեղի ունեցող ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի