«Daimler» ավտոընկերությունը մտադիր է դադարեցնել «Maybach»–ի արտադրությունը
Աշխարհ
«Daimler» ավտոկոնցեռնը մտադիր է 2013 թվականին դադարեցնել «Maybach»–ի արտադրությունը։ Ընկերությունն իր այս քայլը հիմնավորել է բրենդի չափազանց քիչ պահանջարկով։ Գերմանացիները որոշել են իրենց ջանքերը կենտրոնացնել «Mercedes-Benz»–ի նոր մոդելների մշակման և զարգացման վրա։ Այս մասին տեղեկացնում է «Autocar»–ը։
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ հիմա ճիշտ ժամանակն է դադարեցնել Maybach բրենդի արտադրությունը՝ բրենդի անորոշ ապագայով պայմանավորված, քանի որ մենք չենք կարողանում հասնել բավարար վաճառքի մակարդակին», - այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ «Maybach» բրենդը վերածնվեց 2002 թվականին, որն արտադրում է գերթանկարժեք լյուքս դասի ավտոմեքենաներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ