Սիրիան քիմիական զենք կկիրառի օտարերկրյա ներխուժման դեպքում
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին հայտարարել է, որ սիրիական բանակը կարող է քիմիական զենք կիրառել միայն այն դեպքում, եթե այլ երկրների զինված ուժեր ներխուժեն Սիրիա: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Կառավարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ քիմիական խոցման միջոցներ ոչ մի դեպքում չեն կիրառվելու սեփական բնակչության դեմ և որ այժմ այդ միջոցները բավականին լավ պաշտպանված են ու գտնվում են բանակի համապատասխան ստորաբաժանումների ձեռքերում:
Նշենք, որ նախկինում պաշտոնական Դամասկոսը միշտ հերքում էր երկրում քիմիական զենքերի առկայության մասին բոլոր լուրերը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել