Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա Կունիցինան Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը 

«Բանակից թռածների» խանդը Սասուն Միքայելյանի հանդեպ

Վերլուծական
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր խախտեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո հաստատատված լռությունը, այդ ընտրությունների տապալման համար մեղադրելով ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ով մարդկանց համախմբելու փոխարեն նախընտրել է «սևերի-սպիտակների» բաժանելու քաղաքականությունը: Միքայելյանն իր քաղաքական թիմի ականջին ոչ հաճո ևս մեկ հայտարարություն է արել, նշելով, որ փայլուն աշխատանք կատարած քաղաքապետին ամեն գնով տապալելու, փոխելու պատճառ չի տեսնում: Միքայելյանի մեկ այլ հայտարարություն էլ կարելի է բացահայտ նախազգուշացում համարել ՔՊ-ին, քանի որ, ըստ պատգամավորի, եթե իշխանական թիմը շարունակի նույն ոճով, ներսում ճամբարների բաժանումը չկասեցվի՝ ապա դա նշանակելու է հեղափոխության հեռացում և պարտություն:
 
Արդյոք Միքայելյանի և ՔՊ «ջրերի տարբեր հունով հոսելու» պատճառը այդչափ մակերեսային և պրիմիտի՞վ է, ինչպես շատերը այսօր փորձում են ներկայացնել, թերևս՝ ոչ: Ակնայտ է, որ Սասուն Միքայելյանի և ՔՊ-ի հակադրությունը պետք է փնտրել շատ ավելի խորքային, արժեհամակարգային հարթության մեջ: Ի վերջո, բոլորն էլ հիշում են, թե ինչպես Միքայելյանը ցուցադրաբար լքեց ԱԺ նիստերի դահլիճը, նիստը վարողներին կշտամբելով, որ մոռացել են շնորհավորել Եռատոնը: Սա ՔՊ ներսում առկա արժեհամակարգային բեևեռացման լավագույն օրինակներից մեկն է և ուշագրավ է, որ այդ դրվագի մի կողմում նույն թիմը ներկայացնող պատերազմ անցած հրամանատարն էր, իսկ մյուս կողմում մարդիկ, որոնց մեծ մասի համար իրականում խորթ է «կռված տղա», «պատերազմի հերոս», «ընտանեկան, հոգևոր արժեքներ» հասկացությունները, քանի որ նրանց մեծ մասի հայրենասիրության ցուցիչը հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով «բանակից թռնելն» էր կամ միջազգային գրանտների դիմաց հանրության շրջանում պետականության հիմքերը խարխլող գաղափարներ տարածելը: Այսօր այդ մարդկանց համար Սասուն Միքայելյանի պահվածքը և ընդհանրապես նրա կերպարը անհասկանալի է, ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ «պատերազմը ավարտված չէ և պետականության հզորացման օրակարգից շեղվելը վտանգավոր է», կամ ինչպես կարելի է դեմ գնալ թայֆայական մտածելակերպին:
 
Ակնհայտ է, որ իշխող քաղաքական թիմի ներսում բևեռացումը խորանում է և, եթե նախկինում, երբ այս քաղաքական ուժը ընդդիմություն էր, արժեհամակարգային տարբերությունները այդքան ակնհայտ չէին, ապա այսօր յուրաքանչյուրը մեկ պաշտոն ձեռք գցելով իրեն մի առանձին «Սասուն» է համարում և դեռ մի բան էլ փորձում թիմակիցների հաշվին դիվիդենտներ հավաքել: Դա վերաբերվում է նաև Կոտայքի մարզպետ Պետրոսյանին, ով իր բարձր պաշտոնին հասել է միայն Սասուն Միքայելյանի աջակցության շնորհիվ,  սակայն այսօր, ինչպես հարցազրույցում Միքայելյանը նշեց՝ իրեն լուրջ դեմք է համարում, իրականում Մաուգլիի շակալից ոչնչով չտարբերվելով: Միքայելյանի հարցազրույցի տողատակում դժվար չէ նկատել հիշեցում-ակնարկը,  թե ում «ձեռքի տակ» է աճել Պետրոսյանը:
 
Իհարկե, որևէ մեկը սուրբ չէ, այդ թվում՝ նաև Սասուն Միքայելյանը և ցանկության դեպքում կարելի է նրան քննադատելու բազմաթիվ առիթներ գտնել: Սակայն, ինչպիսին էլ լինեն այդ քննադատությունները,  քաղաքական դաշտում ինչպես և առօրյա կյանքում՝ ամեն ինչ երևում է համեմատության մեջ: Համաձայնեք, դժվար է մեկ հարթության մեջ դիտարկել պատերազմ անցած հրամանատարին, ում մարմնի միջից մինչ օրս դուրս չեն բերվել բոլոր բեկորները՝ մանդատի կողքը մոմ վառող շարքային դեզերտիրների հետ, ովքեր այսօր իշխանական թիմում, ցավոք սրտի, մեծամասնություն են կազմում...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ է
Ամենադիտված