Ահարոնյան 2/2 հասցեում կգործի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը
Հայաստան
Հայ առաքելական եկեղեցին բարեգործական նոր ծրագիր է նախաձեռնել մանուկների համար: Երեւանում,Ահարոնյան 2/2 հասցեում կգործի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, որի բացումը տեղի է ունեցել ս.թ. հունիսի 30-ին: Երեխաներն արդեն իսկ ընտրված են: Նրանց ընդհանուր թիվը 20 է: Լինելու են միայն աղջիկներ' 11-14 տարեկան: Այս տարիքային խումբն առավել խոցելի է հատկապես անապահով ընտանիքների աղջիկների դեպքում: Հավաքագրվեցին տարբեր խնամքի կենտրոններից, համապատասխան փաստաթղթային հիմքերով:
Սեպտեմբերի մեկից իր դռները բացող այս կենտրոնում առավել կարեւորվում են ուսումնական գործընթացները. նախատեսվում է կազմակերպել լեզվի եւ համակարգչային դասընթացներ.
Ս.թ. հուլիսի 24 -ից կենտրոնում կբացվի նաև օտար լեզուների կենտրոն, որտեղ կամավորականության սկզբունքով կդասավանդեն Ամերիկյան Համալսարանի ուսանողները: Լսարանը ամբողջությամբ կահավորել և տեխնիկապես զինել է Արթուր Ասատրյան բարեգործական հիմնադրամը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի