«168 Ժամ». Սուրեն Խաչատրյանը վաճառել է իր հանքավայրը
Հայկական Մամուլ
Կապանի բնակիչների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Գեղիում գտնվող հանքավայրը, որն, ըստ լուրերի, գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: շ
Ընդ որում՝ բնակիչները նշում են, որ Մ. Հակոբյանը մեկ ամսվա ընթացքում հասցրել է մի քանի հողատարածքներ գնել հանքավայրի շուրջ, այդպիսով՝ ընդլայնելով հանքավայրի տարածքը:
Երեկ թերթը փորձել է այդ տեղեկատվությունը ճշտել Սյունիքի մարզպետից, ով նախ նշել է, թե պատրաստվում է մտնել օդանավ, ապա հերքել է տեղեկատվությունն ու անմիջապես անջատել հեռախոսը: Ավելի ուշ թերթը փորձել է որոշակի տեղեկատվություն ստանալ նաև Աժ պատգամավոր Մ. Հակոբյանի որդուց՝ Վահե Հակոբյանից, ում հեռախոսահամարը, սակայն, անհասանելի էր:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին