«Ժողովուրդ». Հանցագործը մնաց անպատիժ, քանի որ Աբրահամյանների ընտանիքի անդամ էր
Հայկական Մամուլ
Ճշմարտության վերակենդանացումից հետո Աժ նախագահ դարձած Հովիկ Աբրահամյանի զարմուհու` Ալլա Աբրահամյանի կողմից կատարված վրաերթի գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այդ մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ «թաքնված տեղեկություն» է տարածվել, թե 2012-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում երիտասարդ մի աղջիկ վթարի է ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել է:
«Ժողովուրդ»-ն այդ օրերին բացահայտեց, որ վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն էր: Իսկ Արսեն Աբրահամյանն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է: Ուստի «բնական» է, որ հարուցված քրեական գործը նման ճակատագիր պետք է ունենար, և հանցագործը մնար անպատիժ: Չէ՞ որ երեխային սպանողն Աբրահամյանների տխրահռչակ ընտանիքի անդամն է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին