«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին կմեկնեն Լոնդոն
Հայկական Մամուլ
Հուլիսի 26-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Լոնդոն՝ այլ հրավիրված նախագահների հետ մասնակցելու օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Որից հետո կմեկնի կարճատև հանգստի՝ սկզբում Եվրոպա, ապա կվերադառնա Հայաստան՝ Սևանում հանգիստը շարունակելու: Նախագահական այս տուրնեի քադաքական-այլընտրանքային հմայքը, սակայն, այն է, որ եթե առաջ Գագիկ Ծառուկյանը «Զվարթնոցում» ճանապարհում-դիմավորում էր նրան, ապա հիմա նրա հետ թռչելու է նախագահական ինքնաթիռով դեպ Լոնդոն՝ որպես ՀԱՕԿ նախագահ մասնակցելու օլիմպիական խաղերին: Ի դեպ, այս օրերին Հայաստանի օլիմպիական թիմին Լոնդոն հանդիսավոր ճանապարհելու արարողություն տեղի չունեցավ, որովհետև մեր օլիմպիականները եվրոպական երկրներում ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում և այնտեղից են մեկնելու օլիմպիական մայրաքաղաք:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին