Հոնգ-Քոնգում ավելի քան 100 մարդ է տուժել թայֆունի հետևանքով
Աշխարհ
Հոնգ-Քոնգում ավելի քան 100 մարդ վիրավորվել է և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել հզոր թայֆունի հետևանքով, որը վրա է հասել երկուշաբթի օրը երեկոյան։
Քամու արագությունը հասել է 140 կմ/ժ, քաղաքում բազմաթիվ ծառեր են արմատախիլ եղել։ Քամին ուղեկցվում էր հորդառատ անձրևով, հաղորդում են ԶԼՄ-ները դեպքի վայրից:
Խախտվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, լաստանավերը կանգ են առել, չեղյալ է համարվել 44 չվերթ, ևս 270 չվերթ հետաձգվել է։
Նշենք, որ Հոնգ-Քոնգում նման ուժգնությամբ թայֆուն տեղի է ունեցել 1999 թ., երբ քամու արագությունը հասել է 100 կմ/ժ-ի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ