ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Մեդիա դաշտի վերաբերմունքը իշխանությունների հանդեպ աննախադեպ բացասական է

Վերլուծական
Տեղեկատվական ոլորտի անառողջ դրսևորումներն ավելի ցայտուն են դարձել նոր իրավիճակում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը փոխվել են տեղերով, իսկ տեղեկատվական պատերազմի անբաժան մասն է «ֆեյք նյուզը», որի պակասը հայաստանյան մեդիա դաշտը, ցավոք սրտի, չի զգում: Ֆեյք-նյուզի վերջին օրինակներից մեկն էլ ռուսական լրատվամիջոցներից մեկով տարածված Փաշինյանի նամակն է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Իհարկե, ամենայն հավանականությամբ այս պարագայում գործ ունենք ֆեյք-նյուզի հետ, միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ դրա տակ առկա են նաև ռեալ քաղաքական գործընթացներ: Հեղափոխությունից հետո  հանրային լայն շրջանակներում քննարկվում էր թեզը, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը «հանձնել» է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ամենաբարդ խնդիրը՝ այն է «հողերի հանձնումը» լուծի հենց Փաշինյանի ձեռքով: Միևնույն ժամանակ, դժվար է հավատալ, որ ՀՀ որևէ ղեկավար կարող է կամովին իր վրա վերցնել «հողեր հանձնողի» պիտակը, բացառությամբ թերևս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ում «տարածքները հանձնենք, որպեսզի լավ ապրենք» լուծման բանալին բոլորին քաջ հայտնի է:
 
Առավել ուշագրավ է թե ովքեր են կանգնած նման «սլիվների» հետևում և ինչու է լուրը մեկ շաբաթ «թթվեցնելուց» հետո միայն այս պահին նետվում տեղեկատվական դաշտ: Դիցուք՝ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գործում է ՊՈԱԿ, որը մոնիթորինգի է ենթարկում լրահոսն ու յուրաքանչյուր պաշտոնյայի հետ կապված հրապարակման մասին զանգով տեղյակ է պահում: Խոսքը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է,  որի կանոնադրության համաձայն անմիջական պարտականությունների մեջ է մտնում նման առանցքային նշանակություն ունեցող ապատեղեկատվության ակնթարթորեն արձագանքելը,  տեղեկատվության հավաքագրման և տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումը: Հետևաբար ՊՈԱԿ-ը այս հարցում թերացել է, մենք դեռևս չունենք պաշտոնական արձագանք կամ հերքում: Եվ թերացել է այն դեպքում, երբ ՊՈԱԿ-ի բյուջեն կազմում է 582 միլիոն ՀՀ դրամ, գումարի 372 միլիոն դրամն էլ ուղղվում է աշխատավարձերին: Միևնույն ժամանակ սույն ՊՈԱԿ-ը դեռ ասոցացվում է իշխանական ֆեյքեր պահող «կանտոռայի» հետ՝ մոռանալով իր բուն պարտականությունների մասին:
 
 
Ավելորդ է նշել, որ նման ֆեյք «սլիվներն» են՝ իշխանության հանդեպ մեդիա դաշտի վերաբերմունքի լավագույն ինդիկատորը` լակմուսի թուղթը: Ակնհայտ է, որ այդ վերաբերմունքը մեղմ ասած բացասական է, իշխանություններն էլ իրենց քայլերով, փոխարենը նպաստեն հարաբերությունների առողջացմանը, անում են ճիշտ հակառակը՝ օրինակ արժեզրկելով լրագրողների աշխատանքը, քամահրական հարցազրույցներ տալով, լրագրողներին պիտակավորելով կամ ԶԼՄ-ի մասին նոր օրինագիծ մշակելով՝ առանց այդ նույն ԶԼՄ-ի հետ նախնական քննարկումների: 
 
Ինչ վերաբերվում է նախկին իշխանություններին, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մեդիա դաշտում «թղթերով ամեն ինչ նորմալ» էր, այսինքն մի կողմից հայտարարվում էր, որ մեդիան անկախ է, բայց մյուս կողմից էլ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ առկա էր «մեկ կենտրոնից  վերահսկողություն» և իշխանական մեդիան աշխատում էր ժամացույցի պես՝ սպասարկելով իշխանական թիմի շահերը: Այսօր տոտալ վերահսկողության բացակայության պայմաններում պատկերը հետևյալն է՝ մեդիա դաշտը բաղկացած է մի քանի սեկտորներից. առաջինը իշխանությունների հանդեպ տրամադրված է խիստ բացասական կերպով և առիթը բաց չի թողնում մանիպուլատիվ հնարքների միջոցով գցել վերջիններիս վարկանիշը: Մյուս սեկտորում լոյալ լրատվամիջոցներն են, որոնք տվյալ պարագայում փորձում են առավելագույն օբյեկտիվ դիրքորոշում բռնել, միևնույն ժամանակ՝ լավին լավը ասելով, վատին՝ վատը: Ստացվում է, որ Փաշինյանին մեդիա դաշտում այսօր «պահում» է լրատվամիջոցների 15-20 տոկոսը: Սա ունի նաև օբյեկտիվ հիմքեր. նոր իշխանությունները իրենց վարած քաղաքականության մեջ մեկ տարի շարունակ չեն կարողանում արձանագրել լուրջ հաջողություններ։ Այդ պատճառով էլ իշխանությունները խիստ ցավագին են արձագանքում մամուլի հրապարակումներին և քաղաքականության ճշգրտումների փոխարեն՝ շարունակում են հեղափոխականությունը՝ թշնամիներ ու սաբոտաժնիկներ են փնտրում, ինչն էլ աննախադեպ բացասական վերաբերմունքի է արժանանում մեդիա դաշտի կողմից և արտահայտվում է այդ թվում իշխանության հանդեպ՝ տեղեկատվական մանիպուլյացիոն նմանատիպ քայլերով:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված