Սերբիան Կոսովոյի հետ բանակցություններում խնդրում է ՄԱԿ-ի միջնորդությունը
Աշխարհ
Սերբիայի նախագահը Տոմիսլավ Նիկոլիչը խնդրել է ՄԱԿ-ին մասնակցել որպես միջնորդ Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններում:
Այս մասին Նիկոլիչը հայտարարել է երկուշաբթի օրը Բելգրադում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ բանակցությունների ընթացքում: Սերբիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը հարգել Կոսովոյի նկատմամբ Սերբիայի անօտարելի իշխանությունը։
Հիշեցնենք, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցություններն ընթանում են անցյալ տարվանից Եվրոպական միության նախաձեռնությամբ, որը երկու կողմերից պահանջում է կարգավորել հարաբերությունները: Սակայն Սերբիան հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, որը հռչակվել է 2008 թվականին՝ միակողմանի։
Կոսովոյի ինքնիշխանությունը ճանաչել է ավելի քան 90 երկիր՝ ՄԱԿ-ի անդամ երկրների մոտ կեսը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ