Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարզաբանումների համար հրավիրվել է ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր անդրադարձել է Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրման արհեստական խոչընդոտների ստեղծման թեմային:
«Այս առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը պարզաբանումների համար հրավիրվել է ԱԳՆ և իրեն ներկայացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աննա Նաղդալյանը խոսել էր նաև տարածաշրջանում սպառազինության մրցավազքի առնչությամբ և նշել, որ ՀՀ ԱԳՆ-ը մշտապես հետամուտ է այդ հարցին և այն բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)