Չեն հանդիպել ո՛չ Բալասանյանի, ո՛չ էլ շտաբի ներկայացուցիչների հետ. Հայկ Խանումյան
Արցախ
Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում դժգոհել էր Արցախի ընտրություններում դիտորդական առաքելության մեկնած հայ պատգամավորներից։ «Արցախ եկող հայ պատգամավորներին էլ փող չտաք, այդ մարդիկ գալիս են՝ քեֆ են անում, նվերներ են ստանում, հետ են վերադառնում: Չգիտեմ՝ ինչ արեցին ընտրությունների ժամանակ, որովհետև այդ մարդկանցից ոչ մեկը չհանդիպեց շտաբի անդամներից որեւէ մեկին»։
Հայկ Խանումյանի հայտարարությանը դիտորդական առաքելության մեկնած հայ պատգամավորները հասցրին իրենց գործունեությունը արդարացնել, մասնավորապես Էդուարդ Շարմազանովը Aravot.am-ին ասել էր. «Գլուխը պատով է տալիս, թող բացի բոլոր արձանագրությունները, նայի: Երեք ուղղությամբ հետեւել ենք ընտրություններին՝ Էդուարդ Շարմազանով, Հրանտ Բագրատյան, Կարինե Աճեմյան, Խաչատուր Քոքոբելյան քառյակը եղել է Մարտակերտի շրջանում, բազմաթիվ գյուղեր են մտել և հետևել ընտրական գործընթացին, հանդիպել ենք նաև Ռուսաստանի պետդումայի պատգամավորներին: Հաջորդ խումբը՝ Արմեն Ռուստամյանը, եղել է Ստեփանակերտում, Շուշիում ու Ասկերանում: Արտակ Զաքարյան, Արտակ Դավթյան, Մհեր Շահգելդյան խումբն էլ եղել է Հադրութի ու Մարտունու շրջաններում: Այդ երիտասարդը լավ կանի, ապատեղեկատվություն տարածելու փոխարեն մտածի, նոր խոսի՝ ով որտեղ է եղել»։
Lurer.com-ը նորից կապ հաստատեց Հայկ Խանումյանի հետ՝ փորձելով պարզել՝ արդյոք դեռ պնդո՞ւմ է արված հայտարարությունը, թե՞ոչ.
«Չեն հանդիպել ո՛չ Բալասանյանի, ո՛չ էլ շտաբի ներկայացուցիչների հետ։ Ես պնդում եմ իմ հայտարարությունը՝ նրանց գործուղումների մի ուղարկեք, իրենց առաքելությունները ճիշտ չեն կատարում»,- նշեց Հայկ Խանումյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան