Մահացել է ամերիկյան առաջին կին տիեզերագնացը
ԱՄՆ
ԱՄՆ–ում 61 տարեկան հասակում մահացել է Սալի Քրիսթեն Ռայդը՝ ամերիկյան առաջին կին տիեզերագնացը։ Նա մահացել է երկուշաբթի օրը՝ հուլիսի 23-ին, Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ), հաղորդում է ИТАР-ТАСС՝ վկայակոչելով NASA-ի պաշտոնական ներկայացուցիչներին։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում կինը պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ, հաղորդում է РИА Новости-ին՝ հղում անելով ABC հեռուստաալիքին։
Նշենք, որ առաջին անգամ Ռայդը տիեզերք է թռչել 1983 թ. STS-7 էկսպեդիցիայի կազմում՝ դառնալով պատմության մեջ Տիեզերք մեկնած երրորդ կինը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Տիեզերք էին թռչել խորհրդային տիեզերագնացներ Վալենտինա Տերեշկովան (1963 թ.) և Սվետլանա Սավիցկայան (1982 թ.):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)