Քիմիական զենքը տեղափոխվում է Սիրիայի օդանավակայաններ
Մերձավոր Արևելք
Սիրիական ապստամբները պնդում են, որ երկրում առկա քիմիական զենքի մի մասն այժմ տեղափոխվում է Սիրիայի սահմանամերձ շրջաններում գտնվող օդանավակայաններ։
Ընդդիմությունը և այսպես կոչված Սիրիայի ազատ բանակը հայտարարում են, որ զանգվածային ոչնչացման զենքի և համապատասխան սարքավորումների տեղափոխումը սկսվել է դեռ մի քանի ամիս առաջ: Ըստ ապստամբների, դա արվում է ճնշում գործադրելու համար ինչպես տեղի բնակչության, այնպես էլ միջազգային հանրության վրա՝ Սիրիայում Ալ-Ասադի և ընդդիմության միջև արդեն 16 ամիս շարունակվող հակամարտության պայմաններում։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին հայտարարել է, որ Դամասկոսը հայրենակիցների դեմ քիմիական զենքի կիրառման մասին հրաման երբեք չի տա, սակայն արտաքին ագրեսիայի դեպքում պատրաստ է ծայրահեղ միջոցների։
Նշենք նաև, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով հայտարարությանը, զգուշացրել է Դամասկոսին սպառնալիքի իրագործման «ողբերգական սխալի» մասին: Սիրիայի ղեկավարության հասցեին քննադատությամբ են հանդես եկել նաև առաջատար այլ երկրների առաջնորդները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել