Ճապոնիայում մոտ 5500 մարդ հոսպիտալացվել է հեղձուցիչ շոգի պատճառով
Աշխարհ
Առնվազն 13 մարդ է զոհվել և ավելի քան 5.5 հազար մարդ հոսպիտալացվել է անցյալ շաբաթվա ընթացքում Ճապոնիայում օդի արտասովոր բարձր ջերմաստիճանի պատճառով, այս մասին այսօր հայտարարել է երկրի հրշեջ ծառայությունը։
Զոհերի թիվն ուժգին շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է։ Հարկ է նշել, որ երկրի որոշ շրջաններում անցած յոթ օրերին արձանագրվել է հուլիս ամսվա համար ամենաբարձր՝ ռեկորդային ջերմաստիճանը, իսկ, օրինակ, Գիֆու պրեֆեկտուրայում (Հոնշյու կղզու կենտրոնական մաս), այս ցուցանիշը գերազանցել է 37.2 աստիճանը։
Ընդ որում, Ճապոնիայի մայրաքաղաքում վերջին մի քանի օրերին այնքան էլ շոգ չէ. ջերմաստիճանը չի գերազանցում 30 աստիճանը: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, սա ժամանակավոր երևույթ է։ Ըստ նրանց, արդեն օգոստոսին Տոկիոյիում սպասվում է հեղձուցիչ շոգ, որը կուղեկցվի բարձր խոնավությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ