Փորձագետները հրապարակել են ամենաանհուսալի ավտոմեքենայի անունը
Աշխարհ
Բավարական ավտոարտադրողի մեքենաները, ըստ անսարքությունների թվի, Բրիտանիայի երկրորդային շուկայում ճանաչվել են ամենվատերից մեկը։
Շուկայի վերլուծաբանների կողմից անցկացված հետազոտությունը վկայում է, որ 4-ից 8 տարեկան BMW կաբրիոլետների տերերը մեկ տարվա ընթացքում միջինում ստիպված են վերանորոգել իրենց մեքենան մինչև 3.5 օր:
Ինչպես ցույց են տվել Daily Mail-ի հարցման արդյունքները, նոր մեքենաների շարքում Peugeot 3008 MPV -ները, որոնց տարիքը չէր գերազանցում 3 տարին, ստիպված էին դիմել տեխնիկական սպասարկման ավելի շատ, քան այլ մեքենաները: Այս մեքենայի միջին ցուցանիշը կազմեց 1.94 օր։ Տեխնիկական սպասարկման կետերում գտնվելու տևողությամբ հաջորդը Land Rover Discovery 4-ն է՝ 1.82 օր ցուցանիշով։ Եռյակը եզրափակել է Alfa Romeo Guiletta-ն՝ 1.37 օր ցուցանիշով մեկ տարվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, չորսից ութ տարեկան մեքենաների շարքում առաջինը դարձավ երրորդ սերիայի BMW կաբրիոլետը, որի տեխնիկական սպասարկման սրահում անցկացնելու միջին ժամանակահատվածը մեկ տարվա ընթացքում կազմեց 3.5 օր: Երկրորդ տեղը զբաղեցնում է Land Rover 3-ը (միջինը 2.7 օր), իսկ երրորդ տեղում է BMW 3-ը (միջինը 2.6 օր)։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ