Բեթմենի մասին նոր ֆիլմը ռեկորդային շահույթ է ստացել
Աշխարհ
Բեթմենի մասին նոր ֆիլմն իր վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում հավաքել է ռեկորդային 160 միլիոն դոլար։ Warner Bros կինոընկերությունը ֆիլմի նկարահանումների վրա ծախսել է 250 միլիոն դոլար, հաղորդում է BBC-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Ավրորա քաղաքում (Կոլորադո նահանգ) ֆիլմի պրեմիերային հանցագործը կրակ էր բացել, որի հետևանքով զոհվել էր 12 մարդ, իսկ 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Միջադեպի պատճառով որոշ կինոստուդիաներ, այդ թվում նաև Warner Bros-ը պաշտոնապես չեն հայտարարել իրենց եկամուտների մասին՝ նման կերպ ցույց տալով իրենց կարեկցանքը զոհվածների և վիրավորների հարազատներին։ Այնուամենայնիվ՝ ԶԼՄ-երին հաջողվել է տեղեկանալ այս մասին և հրապարակել շահույթի չափը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ