Տաջիկստանում սկսվել են լայնածավալ ռազմական գործողություններ
Աշխարհ
Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար շրջանի վարչական կենտրոնում՝ Խորոգ քաղաքում երեքշաբթի առավոտյան սկսվել է ռազմական օպերացիա, որը ուղղված է գեներալ Աբդուլո Նազարովի սպանության մեջ ներգրավվածների ձերբակալմանը, հաղորդում է Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն։
Ըստ պաշտոնական վարկածի, գեներալ Աբդուլո Նազարովի սպանության մեջ մեղադրվում է անօրինական զինված խմբավորումը՝ «Իշկաշիմ» սահմանապահ ջոկատի հրամանատար և տաջիկական ընդդիմության նախկին դաշտային հրամանատար Տոլիբեկ Այոմբեկովի գլխավորությամբ։
Հաղորդվում է, որ նա հրաժարվել է հանձնվել ինքնակամ և զինված դիմադրություն է ցուցաբերում։ Նա մեղադրվում է թմրանյութերի և թանկարժեք զարդերի մաքսանենգության, իսկ նրա զինված խումբը՝ ավազակային գործունեության մեջ:
Ներկայումս Այոմբեկովը «զբաղվում է զինված հանցավոր խմբերի մոբիլիզացմամբ և իշխանությունների հետ սկսել է զինված դիմակայություն», նշվում է իշխանությունների հայտարարության մեջ։
Օպերացիայում ներգրավված է 3000 զինծառայող և անվտանգության ծառայությունների աշխատակից, ինչպես նաև ուղղաթիռներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ