Հասարակական մթնոլորտի բթություն կա մեր երկրում. Արա Խզմալյան
Հասարակություն
Այսօր իր մամուլի ասուլիսում հասարակական–քաղաքական լարվածության և ակտիվության մասին խոսեց թատերագետ Արա Խզմալյանը, ով կարծում է, «հասարակական մթնոլորտի բթություն կա մեր երկրում, և այս ակտիվությունը ինչ–որ արտիստիկ պահեր է մտցնում։ Մաշտոցի այգում անցկացված ակցիաների մասին միշտ ասում եմ՝ ծննդատան կողքին ծնվում է քաղաքացիական ակտիվություն»։
Բանախոսը նկատում է, որ այսօր մտավորականները դառնում են դիմազուրկ, իսկ կրթված խավի դիմազրկությունը շատ վտանգավոր բան է, դրանից հետո ծնվում է Մարտի 1-ը։ Անդրադառնալով «Հարսնաքարի» դեպքերին՝ թատերագետը նկատում է, որ այս երևույթը որոշակիորեն սթափեցրեց երկրի կապիտալին տիրապետող մարդկանց, և վկայում է այն մասին, որ ժողովուրդը այլևս չի կարող հանդուրժել այս անարխիան, ամենաթողությունը։ Բողոքի ակցիաները կստանան իրենց լավագույն արդյունքը, եթե այս ամենը լինի զուտ քաղաքացիական նախաձեռնություն, և չունենան քաղաքական տարրեր։
Արա Խզմալյանը իր բացասական վերաբերմունքն արտահայտեց համազգային կուսակցականության հանդեպ,– «ավելի խայտառակ բան ես չեմ պատկերացնում, սեփական կարծիք ունեցող մարդիկ չեն մնում, ինչու են այսքան երիտասարդներ մտնում կուսակցության գորշ զանգվածի մեջ»,– հավելեց թատերագետը։
Ասուլիսի մյուս բանախոս երգիչ Արթուր Հակոբյանը («Միստր իքս») կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձագանքի քաղաքացիական նախաձեռնություններին։ Եթե արվեստագետ է՝ արվեստի միջոցով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը