Գործի սկիզբն ու ավարտը մեր ձեռքին են. Հրայր Թովմասյան
Հասարակություն
Դեմ լինել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016–ի ռազմավարական ծրագրին, նշանակում է դեմ լինել Հայաստանի զարգացմանը։ Նման կարծիք այսօր հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքերով, դժվար է գտնել որևէ ծրագիր, որն այսքան համախոհներ և հակառակորդներ չունենա:
«Սա քայլերի ամբողջություն է, որն ավելի լավ Հայաստան, կայացած դատական, իրավական համակարգ ունենալու համար է։ Այն զերծ կպահի կոռուպցիոն ռիսկերից և բյուրոկրատական քաշքշուկներից»,- ասել է Թովմասյանը։
Ծրագրի առանձնահատկություններին անդրադառնալով՝ արդարադատության նախարարը նշեց, որ դրանց շնորհիվ կարող ենք տեսնել բարեփոխումների ուղղությունները, որոնք վերաբերում են փաստաբանական, նոտարական, քրեակատարողական համակարգին:
«Առաջին անգամ զետեղված են դրույթներ, որոնք վերաբերում են նաև իրավաբանական կրթությանը»,– ասաց նա:
Թովմասյանը նշել է նաև, որ այս ծրագրի գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են: «Այս գործի սկիզբն ու ավարտը մեր ձեռքին են: Մենք այլընտրանք չունենք»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը