Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ 

Սերժ Սարգսյան. «Մենք հպարտ ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկիրը քրիստոնեության տարածման հնագույն օջախներից մեկն է աշխարհում»

Աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում նոյեմբերի 28-29-ը անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին:

Հանրապետության ղեկավարը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով, որը ներկայացնում ենք ստորև.

«Վեհափա՛ռ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ Սրբություն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ,
Մեծարգո՛ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադե,
Կրոնական հարանվանությունների մեծարգո՛ ղեկավարներ,
Հարգելի՛ հյուրեր,
Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել և բարի գալուստ մաղթել ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների գագաթնաժողովի հարգարժան մասնակիցներին, Վեհափառ Հայրապետի և մեր երկրի բոլոր հյուրերին:
Խորհրդանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում բիբլիական լեռան` մեր երկրի և ժողովրդի խորհրդանիշը հանդիսացող Մասիսների ստորոտում: Այստեղ է իջել Նոյը` դուրս ելնելով իր տապանից, և վերսկսել մարդկության պատմությունը: 
Մենք հպարտ ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկիրը քրիստոնեության տարածման հնագույն օջախներից մեկն է աշխարհում: Ավելի քան տասնյոթ դար առաջ հայ ժողովուրդն Աստվածաշնչի պատվիրանները որոշեց ընդմիշտ դարձնել սեփական արժեհամակարգի խարիսխը:
Այդ ամբողջ շրջանում մեր ժողովրդի ինքնության դրոշակակիրն ու պահապանն է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Մեր պատմության տարբեր հատվածներում այն երբեմն ստիպված է եղել ստանձնել պետական ատյանների դերը: Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված էր իր պետականությունից, մեր Եկեղեցին հանդիսացավ հայոց մշակույթի և կրթության կարևորագույն կազմակերպիչը` վառ պահելով ինքնիշխան լինելու և սեփական ազատ պետությունը վերստեղծելու վեհ գաղափարը:
Հայոց եկեղեցին իրականության մեջ մշտապես եղել է նաև հավատքը և համամարդկային արժեքները սերնդեսերունդ փոխանցողը և հայկական ինքնության պահպանման աննկուն ջատագովը: Վստահ եմ` ասածս նույնքան ճիշտ է նաև այստեղ ներկայացված յուրաքանչյուր կրոնական համայնքի համար: Հոգևոր վերելքը պետք է իրականություն դառնա յուրաքանչյուրիս հայրենիքում:
Հարգելի՛ ներկաներ,
Ձեր սերնդի հոգևոր դասը առանձնահատուկ առաքելություն է ունեցել: Հոգևոր ծառայության անցնելու որոշումը դուք կայացրել եք պետության կողմից վարվող անբարենպաստ քաղաքական պայմաններում: Բայց, այնուամենայնիվ, դուք հետևել եք սրտի կոչին և հաղթահարել այդ անհարկի ճնշումները:
Այժմ իրողություններն այլ են, և ամեն մարդ կարող է ազատ դավանել իր կրոնը: Այստեղ ներկա են ԱՊՀ տարածքում գործող քրիստոնեական, մահմեդական, մովսիսական և բուդդայական ավանդական միավորումների առաջնորդները: Սա յուրօրինակ հավաքական ուժ է, որը խորհրդանշում է տարբեր կրոնների խաղաղ համակեցության հզորությունը, նրանց հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը միմյանց հանդեպ:
Արդի աշխարհում հաճախ են արծարծվում այս թեմաները: Բայց այդ քննարկումների ժամանակ երբեմն մոռացվում է, որ «հանդուրժել» նշանակում է համակերպվել մի բանի գոյության հետ, որն այնքան էլ հաճելի չէ: Իսկ դա կարող է լինել մեր բոլորի ցանկացածի նվազագույն շեմը միայն: Մենք պետք է առաջին հերթին կարևորենք փոխադարձ շփումները, այլ ոչ թե մեկուսացումը: Մենք պետք է կարևորենք փոխադարձ ըմբռնումը, այլ ոչ թե, այսպես ասած, «օտարի» հանդեպ կասկածամտությունը: Մենք պարտավոր ենք անցնել հանդուրժողականությունից անդին` դեպի փոխադարձ խորը հարգանք խորհրդանշող ավելի բարձր մակարդակը:
Այս գագաթնաժողովը գալիս է ապացուցելու, որ արդի աշխարհի խնդիրները լուծելու միակ ճիշտ ուղին ընդհանուր մարտահրավերների առջև բոլորիս ուժերի համախմբումն է, մարդկանց համերաշխության ամրապնդումն է` անկախ նրանց ազգային պատկանելությունից և կրոնական համոզմունքներից: Այսօր աշխարհին անհրաժեշտ է խաղաղություն, և ոչ երկպառակություն: Այս ճանապարհին հարկ է ոչ թե անտեսել ու ստորադասել, այլ խրախուսել ու ամրապնդել մարդկանց հոգևոր արմատները: Այն արմատները, որոնք մարդկանց մեջ սերմանում են միմյանց հանդեպ սեր, բարություն, հարգանք և ներողամտություն, նպաստում են համաձայնություն և խաղաղություն հաստատելուն:
Հարգելի՛ բարեկամներ,
Հայ ժողովուրդը կայացրել է իր պատմական ու անշրջելի որոշումը` զարգանալ իր հարևանների, բարեկամների և համայն մարդկության հետ առավելագույն համագործակցության ուղով: Մենք գտնում ենք, որ հակասություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն շփումների, բանակցությունների և համագործակցության, և ոչ թե սպառնալիքների ու լարման մեծացման միջոցով: Մենք ինքներս ենք պատրաստ եղել առաջինը մեկնել բարեկամություն առաջարկող ձեռքը, անգամ այն ժամանակ, երբ վստահություն չունեինք, որ կստանանք համարժեք պատասխան: Նման դժվար որոշումներ կայացնելուց հետո հիասթափությունը, ինչ խոսք, հուսահատեցնող կարող է լինել:
Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ասածս խոսքերն առաջին հերթին այդ խնդրի մասին էին: Այն լուծելու համար միակ իրատեսական ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացն է: Հայաստանը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որևէ բարիք չի բերելու ո՛չ մեր հարևան ժողովրդին, և ո՛չ էլ մեզ:
Նման խճճված ու բարդ խնդրի շուրջ բանակցությունները պահանջում են համբերություն և սկզբունքայնություն: Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, և դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը և մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել ևս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային և հոգևոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները:
Այս կարևորագույն լսարանի առջև Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում եմ բոլոր նման արժեքները պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, վերականգնելու մեր հանձնառությունը: Մեր այդ քաղաքականության լավագույն ապացույցն է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնը զարդարող տասնութերորդ դարի հուշարձան հանդիսացող Կապույտ մզկիթը:
Խոսքիս այս հատվածն ամփոփելով` ողջունում եմ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ իրականացվող երկխոսությունը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև: Շնորհակալ եմ այդ ջանքերի համար, որոնք նպաստում են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Օգտվելով առիթից` շնորհավորում եմ Նորին Սրբություն Կիրիլ պատրիարքին իր ծննդյան վաթսունհինգերորդ տարեդարձի կապակցությամբ, որը լրացավ բոլորովին վերջերս: Ձե՛րդ Սրբություն, մաղթում եմ Ձեզ արևշատություն, ուժ, կորով` հանուն մեր հավատակից եղբայրների և քույրերի հոգևոր վերելքի:
Հարգելի՛ հյուրեր,
Ես հավատում եմ, որ բարոյականությունը և հավատքը փոխկապակցված են: Կարծում եմ, որ առանց հավատքի, առանց հոգևոր տեսլականի մարդ չի կարող ամբողջովին բացահայտել իրեն, լիարժեքորեն առաջ շարժվել, զարգանալ և կատարելագործվել: Արդի աշխարհի բարդ ու փոթորկոտ միջավայրում դուք փարոս եք ծառայում հազարավոր հավատացյալների համար, ովքեր զգում են ձեր իմաստության և վսեմության կարիքը: Ձեր համագործակցությունը և միասնությունը էական նշանակություն ունի ձեր հետևորդների համար: Վստահ եմ` գագաթնաժողովի ընթացքում քննարկելու եք նաև այդ հարցերը:
Այս միջոցառման բոլոր մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք և առարկայական արդյունքներ ԱՊՀ տարածքի և համամարդկային կարևորություն ներկայացնող խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիներ փնտրելու գործում:
Աստվա՛ծ պահապան բոլորիս:
Շնորհակալ եմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված