Աֆղանստանում 14 ոստիկան անցել է Թալիբանի կողմը
Աշխարհ
Աֆղանստանի հարավ-արևմտյան Ֆարահ նահանգի ոստիկանության պետն իր 13 ենթակաների հետ միասին անցել է Թալիբան շարժման կողմը, հաղորդում է BBC-ին։
«Ոստիկանները երեկոյան լքել են տեղամասը՝ վերցնելով իրենց հետ զենք և մի քանի ծառայողական մեքենա»,- հաղորդել է նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, ոստիկանության պետը թունավորել է 7 սպայի, ովքեր հրաժարվել են նրա հետ գնալ։
Ներկայումս Աֆղանստանը փորձում է ամրապնդել երկրի ոստիկանական ուժերը, որոնցից ակնկալվում է իրավապահ գործունեության պատշաճ ապահովում, երբ 2014թ միջազգային ռազմական բազաները դուրս բերվեն երկրի տարածքից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ