Եգիպտոսում սկսվել են խորհրդարանական ընտրությունները. «Al Jazeera»
Աշխարհ
Եգիպտոսում սկսվել են երկար սպասված խորհրդարանական ընտրությունները, որն առաջինն է Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո։ Բացի այդ, չնայած զանգվածային անկարգություններին, այս անգամ իշխանությունները խոստանում են ուշադիր վերահսկել քվեարկության ընթացքը։ Հիշեցնենք՝ սա դեռևս ընտրությունների առաջին փուլն է։
Ընդհանուր առմամբ, քարոզարշավը տևելու է մի քանի ամիս. հունվարին կկայանան ստորին եւ վերին պալատի ընտրությունները, իսկ ամբողջական խորհրդարանը կկազմավորվի միայն մարտի վերջին։ Բացի այդ, հարկ է նշել, որ առաջին անգամ իրավունք են ստացել ընտրելու նաև այն եգիպտացիները, որոնք ապրում են արտասահմանում։ Իսկ Կահիրեի փողոցներում կարելի է լսել մարդկանց տարբեր արձագանքներն այս մասին. ոմանք կարծում են՝ ընտրությունները կօգնեն դուրս գալ այս ճգնաժամից, իսկ մյուսներն էլ դեմ են Ռազմական խորհրդի ցանկացած որոշմանը և պահանջում են, որ իշխանությունը հանձնեն քաղաքացիներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ