Փակ շուկայի վերականգնման էսքիզային տարբերակն ընդունվել է
Հասարակություն
ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը ընդունելի է համարել Երեւանի Կենտրոնական ծածկած շուկայի վերականգնման էսքիզային նախագծի տարբերակը: Այս մասին հայտնում է Մեդիամաքսը։
Ինչպես հայտնել են ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում, շուկայի վերականգման էսքիզային նախագծի վերանայված տարբերակը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հուլիսի 13-ին կայացած նիստում:
«Նախագիծը կատարված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո կարող է ներկայացվել հանրությանը: Նաև հայտնում ենք, որ անցյալ գիտամեթոդական խորհուրդների նիստերում կայացած քննարկումները վերաբերել են հուշարձանի ստորգետնյա հատվածին, որի համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ կողմից Երևանի ծածկած շուկայի տեխնիկական վիճակի և շենքի վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ կատարած լրացուցիչ ուսումնասիրությունը»,- հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունում:
Ավելի վաղ Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ այն կվերականգնվի իր նախկին տեսքով:
«Ավելանալու է ընդամենը ստորգետնյա ավտոկայանատեղին: Որևէ հարկ չի ավելանալու: Լինելու է մեծ շուկա՝ առանց սրահների, տաղավարների: Նոր անուն ևս շուկան չի ունենալու»,- ասել էր Սամվել Ալեքսանյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը