Երևան-Սևան ճանապարհին կհերթապահեն շտապօգնության մեքենաները
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ առաջնահերթ կարգադրել է Երևան-Սևան մայրուղու մի քանի հենակետում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ապահովել շտապօգնության մեքենաների հերթապահություն:
Նախարարը նշել է, որ շաբաթ և կիրակի օրերին հանրապետության բանուկ մայրուղիներում սեզոնային ծանրաբեռնված երթևեկության պայմաններում հարկ է սահմանել շտապօգնության ծառայության հերթապահություն արտակարգ պատահարներին արագ արձագանքելու և անհրաժեշտության դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը