Եգիպտոսի նախագահը նոր վարչապետ է նշանակել
Աշխարհ
Այսօր Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին երկրի ջրային ռեսուրսների նախարար Հիշամ Քանդիլին նշանակել է նոր վարչապետի պաշտոնում։
Վարչապետը պետք է ստեղծի նախարարների նոր կաբինետ, քանի որ նախորդը հունիսի 25-ին հրաժարական է տվել։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի ներկայիս առաջնորդ Մուրսին «Ազատություն և արդարություն» կուսակցության ներկայացուցիչն է, որը կազմավորվել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպությունից, սակայն նորանշանակ վարչապետ Քանդիլը իսլամիստների հետ կապ չունի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ