ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ո՞վ է գաղջ մթնոլորտի իրական պատասխանատուն

Վերլուծական
Վերջին օրերի ընթացքում «Իմ Քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ իրենց ասուլիսներով, հրապարակային հայտարարություններով ավելի լուրջ կասկածներ առաջացրին թավշյա հեղափոխության սիրո և հանդուրժողականության բնույթի վերաբերյալ, քան բոլոր «սև», «հակահեղափոխական» ուժերը միասին վերցրած: Բանը հասել է նրան, որ ժողովրդի ընտրյալները, արխային լինելով իրենց պաշտոնների համար, սկսել են բացահայտ կերպով հեգնել և վիրավորել հանրությանը, այն նույն ժողովրդին, որը նրանց մեկ տարի առաջ բերեց իշխանության, այն նույն ժողովդրին, որի անունից ամեն պատեհ և անպատեհ պահի իմքայլականները խոսում են, այն նույն ժողովրդի, որի ծառան իրենք իրենց անվանում են: Իրականությունը սակայն փոքր ինչ այլ է:
 
Օրինակ՝ երեկ իշխող ֆրակցիայի պատգամավորներից Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորելով, իր խոսքով ասած, «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։ Արեն Մկրտչյանը, մասնավորապես, իր գրառման մեջ նշել էր․ «Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք, ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։ Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»,- գրել է Մկրտչյանը:
 
Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանը, մինչ պաշտոն ստանալը, աչքի է ընկել իր բուռն, հայրենանվեր քաղաքական գործունեությամբ, օրինակ՝ հենց նա էր հեղափոխության օրերին ազատության հրապարակում Չեբուռաշկայի հագուստով նմանակում Սերժ Սարգսյանին: Այնուհետև, ստանալով այդքան բաղձալի՝ վարչապետի օգնականի պաշտոնը՝ հետաքննություն էր նախաձեռնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ, ՀՔԾ-ն ուշի ուշով ուսումնասիրեց Մկրտչյանի տրամադրած նյութերը, սակայն այդպես էլ որևէ ընթացք գործին չտրվեց, թե ինչու, դատեք ինքներդ: Եվ այսօր Արեն Մկրտչյանը, ում քաղաքական կարիերայի միակ «ձեռքբերումը» չհիմնավորված փաստեր հավաքելն  ու Չեբուռաշկայի դեր տանելն էր, հաթաթա է տալիս շոուբիզնեսի ներկայացուցիչներին, որոնց շրջանում կան վաստակավոր արտիստներ, մարդիկ, ովքեր իրենց արվեստով ավելի շատ բան են արել Հայաստանի համար, քան Արեն Մկրտչյանը և իր ողջ ֆրակցիան միասին վերցրած:
 
Մեկ այլ մտքի «գոհար» էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Իմ Քայլ»-ի  պատգամավոր Բաբկեն Թունյանը: Վերջինս, չգիտես՝ ինչու, ենթադրել է, որ Սևանի համար օրհասական այս պահին իր ոչ մասնագիտական կարծիքը կարող է որևէ մեկին հետաքրքել և լճի ճահճացման սենսացիոն տարբերակ է առաջարկել: «Ոնց գցում-բռնում եմ, պատճառը «թարախն» է՝ նեգատիվը, սուտը, որ ուղղորդված ու հետևողականորեն բաց է թողնվում վերջին ամիսներին։ Ու շատ զարմանալի է, որ հայկական ֆեյսբուքն էլ չի կանաչում՝ չնայած էս ցանցից տարածվող գարշահոտը գնալով սրվում է», - գրել է պատգամավորը: Ուշագրավ է, որ եթե Սերժ Սարգսյանը հանրությանը գաղջ մթնոլորտի մեջ մեղադրեց իշխանության ղեկը ստանձնելուց 8-9 տարի հետո, ապա նորերին գաղջը պատել է մեկ տարի անց: Բա ո՞ւր մնաց սիրո և հանդուրժողականության կարգախոսը, ո՞վ է թափում այդ թարախը, մարդի՞կ, ովքեր իշխանություններից պահանջում են աշխատել, մարդի՞կ, ովքեր հանդգնում են հակառակ կարծիք ունենալ, թե՞ Թունյանն իրեն այդ մարդկանց առջև հաշվետու և պատասխանատու չի համարում…
 
Այս դեպքերից մի քանի օր առաջ էլ փայլել է Իմ Քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինս ասուլիս էր հրավիրել՝ փորձելով համոզել հանրությանը, որ իր դեմ մեդիա արշավ է սկսվել: Իհարկե, Սարգսյանը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչով է հատկապես նրա անձը այդչափ գրգռել մեդիային, սակայն ակնհայտ է, որ ասուլիսին Սարգսյանը եկել էր ոչ թե հանրության առջև մեղա գալու, այլ մեդիա ոլորտի աշխատողների անձնական կյանքը թիրախավորելու հստակ նպատակով: Նման երևույթ չկար անգամ հին Հայաստանում, երբ քննադատության թիրախում էին հայտնվում «Շմայս»-ը կամ մյուս հանրապետականները, նրանք վազեվազ ասուլիսներ չէին հրավիրում և նման էժանագին պահվածք չէին դրսևորում: Իսկապես՝ իրավիճակ է փոխվել..
 
Ստացվում է, որ ժողովրդի կողմից իշխանության բերվածները, ովքեր այդ ժողովրդի համար անգամ մեկ դրական գործ չեն արել, ովքեր չունեն քաղաքական հետագիծ և կենսագրություն, այսօր բառի բուն իմաստով հարձակվում են այդ ժողովրդի վրա՝ վիրավորական և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հանրության լայն հատվածների հանդեպ…
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված