Մեկնարկեց «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» ակցիան
Հասարակություն
Հենց նոր ՀՀ դատախազության առջև հավաքվեցին ակցիայի մասնակիցները՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած մեղադրական դատավճռի։ Դատարանը շինծու մեղադրանքով ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին դատապարտել է 2-6 տարվա ազատազրկման։ Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը հնչեցրեց նախաձեռնության բոլոր պահանջները։
Բողոքի ակցիային իր վրդովմունքը հայտնեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Երբ խոսում ենք չորս տղաների ազատության մասին, ապա իշանությունները պետք է զգան, որ մեզնից ոչ մեկը չի վախենում բանտ նստելուց, ոչ մի դատավճիռ մեզ չի վախեցնի, տղաների դատավճիռը մեզ է ուղղված, իսկ բանտը այն սպառնալիքը չէ, որով կարող են կանգնեցնել մեզ։ Նշանակում է՝ ոչ թե մեզնից ամեն մեկը պատրաստ է հանցագործ դառնալ, այլ պատրաստ է նստել ինչպես և կնստեն անմեղ տղաները։ Հայաստանում այսօր կան քաղաբանտարկյալներ, իսկ ՍերԺ Սարգսյանը պատրաստ է ունենալ քաղբանտարկյալներ։ Սերժ, մենք պատրաստ ենք քաղբանտարկյալ դառնալ»,-ասաց նա։
Լիլիթ Լալայան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը