Բողոքի ակցիայի մասնակցիները շարժվում են դեպի Ազատության հրապարակ
Հասարակություն
Այժմ ընթացող «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» ակցիային մասնակցում են ոչ միայն ՀԱԿ, այլև «Ժառանգություն» կուսակցության, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ։ Ներկա են դերասան Աշոտ Ադամյանը, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, տարբեր հասարակական գործիչներ ու ակտիվիստներ:
«Մենք բոլորս հինգ տարի է, ինչ պայքարում ենք արդարության համար։ Մեր կողքին եղել են հենց այս տղաները, ովքեր բոլոր որակներով գերազանցում են ՀՀ-ում իշխանության ցանկացած ներկայացուցիչներին։ Ու այսպիսի մարդկանց այժմ փորձում են փտեցնել բանտերում։ Այս մի քանի օրվա գործողությունները ապացույցն են, որ այս իշխանությունները անցնել են բարոյականության ցանկացած սահման ու պատրաստ են գնալու ցանկացած ստորության։ Պարզ է, որ իրենք առել են իշխանության կորստի հոտը, հասկացել, որ նման շարժումը Նեմեց Ռուբոյի դեմ չէ միայն, այլ արդարության վերականգման համար է։ Բոլորիդ կոչ եմ անում, անկախ քաղաքական հայացքներից, հզորացնել շարժումը, քանի որ սա ՀԱԿ-ի պայքարը չէ, այլ բոլորինս է»,- ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։
Բողոքի մասանակցիները այժմ շարժվում են Ազատության հրապարակ։
Լիլիթ Լալայան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը