ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Տնտեսական թռի՞չք, թե՞ մանիպուլյացիա. ինչո՞ւ են թանկանում բնակարանները

Վերլուծական
Ըստ որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների, ինչպես նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծական հրապարակումերի` անշարժ գույքի գները ՀՀ-ում աճում են: Ընդունված է ասել, որ անշարժ գույքի շուկան հարմար ինդիկատոր է երկրի տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է նաև այն գործոնների նկատմամբ, որոնք իրականում պայմանավորված չեն իրական տնտեսական զարգացումներով: Ի վերջո, ո՞րն է անշարժ գույքի շուկայում գրանցվող գնաճի իրական պատճառը կամ պատճառները:
 
Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանում ու հանրապետության բազմաթիվ քաղաքներում վերջին 3 ամսվա ընթացքում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով: Ուշագրավն այն է, որ վարչապետի հրապարակած թիվը չէր համապատասխանում Կադաստրի պետական կոմիտեի կողմից այդ ընթացքում իրականացված վերլուծությանը, և ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը կարող էր մեծ ազդեցություն ունենալ անշարժ գույքի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկի ավելացման, ասել է թե՝ գնաճի վրա: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ի միջին գինը մայիսին կազմել է 595 հազար դրամ, ապրիլի` 590 հազար դրամի դիմաց: Արաբկիրում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 404 հազար դրամով, մայիսին արդեն՝ 408 հազար դրամով Աջափնյակում մեկ քմ-ն 275 հազար դրամից թանկացել է` դառնալով 278 հազար 200 դրամ, Ավանում` 268 հազար 100 դրամից դարձել է 270 հազար 100 դրամ: Քանաքեռ-Զեյթունում 296 հազար 100 դրամից բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է` դառնալով 300 հազար դրամ, Դավթաշենում` 312 հազար դրամից դարձել է 314 հազար 500 դրամ: Միևնույն ժամանակ 2019 թվականի մայիս ամսվա ընթացքում անշարժ գույքի շուկայում կնքվել է սեփականության իրավունքի պետական գրանցման 15956 գործարք՝ տարեկան 17,8% աճով: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ մայիս ամսվա ընթացքում ապրիլի համեմատ, այնուամենայնիվ, տեղի է ունեցել աննշան անկում՝ 1,9 տոկոսով : Այս տարվա մայիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 5,1 տոկոսով ավելի շատ բնակարան է վաճառվել։ Երևանում ևս վաճառված բնակարանների քանակն ավելացել է. աճը կազմել է 2,5 տոկոս։ 2019 թվականի մայիսին իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առ ու վաճառքի 1331 գործարք: 2019 թվականի մայիսին հանրապետությունում գրանցված բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 9.6 տոկոսով, 2018 թվականի մայիսի համեմատ աճել՝ 5.1 տոկոսով:
 
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի առավել բարձր տոկոսաչափ՝ 21.9 տոկոս, արձանագրվել է Կենտրոն, իսկ ամենացածրը՝ 0.2 տոկոս, Նորք-Մարաշ վարչական շրջաններում: 2019 թվականի մայիսին մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 10.1 տոկոսով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել՝ 10.4 տոկոսով: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2019 թվականի մայիսին մարզերի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետր հաշվարկով շուկայական միջին գինը 2019 թվականի ապրիլի համեմատ աճել է  0.5 տոկոսով:
 
Իրականում ակնհայտ է, որ անշարժ գույքի շուկայում ամեն ինչ չէ, որ հարթ է և, ըստ երևույթին, ամենաարդյունավետ կարգավորման մեխանիզմները հնարավոր կլինի ներդնել միայն ու միայն քաղաքական որոշման արդյունքում՝ արգելելով կառուցապատողներին գերշահույթներ ապահովել: Գաղտնիք չէ, որ կառուցապատողները ձգտում են ամեն գնով մի կոպեկ ավել պոկել քաղաքացիներից և դրա համար գնում են այնպիսի քայլերի, որոնք, իհարկե, բիզնես տեսանկյունից շահավետ են իրենց համար, սակայն միանշանակ վնասում են ՀՀ անշարժ գույքի շուկային: Մասնավորապես, բազմաթիվ ահազանգեր են հնչում, որ կառուցապատողները, ճշտելով, որ գույքի առքը իրականացվելու է եկամտահարկի մասին օրենքի դրույթների շրջանակներում, հիպոթեքային համակարգով մեկ քառակուսի մետրի գինը ավելացնում են 100 դոլարով՝ պատճառաբանելով, որ բանկը սառեցնում է իրենց ակտիվները մինչև կառուցապատման ավարտը, հետևաբար մինչ այդ նրանք չեն կարողանում տնօրինել վերոնշյալ գումարները: Այստեղ պատկան մարմինները ակնհայտորեն անելիք ունեն: Անելիք ունեն նաև նախկին իշխանությունների լավ ավանդույթները շարունակելու հարցում, մասնավորապես, երիտասարդներին մատչելի բնակարաններ ապահովումը, երիտասարդական ավանների կառուցումը պետք է լինեն իշխանությունների առաջնահերթությունների ցանկում:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված