Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Մեր կյանքի ստանդարտները պետք է մոտ լինեն եվրոպականին. ՀՀ փոխվարչապետ

Արտաքին Քաղաքական

Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումները չպետք է կրեն պարզապես ֆորմալ բնույթ, պետք է լինեն իրական բարեփոխումներ: Վիզային ռեժիմն ազատականացնելու համար մեր կյանքի ստանդարտները պետք է շատ մոտ լինեն եվրոպականին: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ճանապարհային քարտեզի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Եթե սկսենք փորձ անել ընտրել ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների ֆորմալ իրականացման ուղին, կլինի փակուղի: Գլոբալ իմաստով համաձայնագիրն ունի հետևյալ տրամաբանությունը՝ եթե ուզում ենք ունենալ վիզայի իրական ազատականացում,  նշանակում է, որ մեր կյանքի ստանդարտները պետք է շատ մոտ լինեն եվրոպական ստանդարտներին: Հակառակ դեպքում, վիզայի ազատականացման գաղափարն իր իմաստը կկորցնի, որովհետև եթե լինի ասիմետրիկ կյանքի որակ, նշանակում է, որ վիզաների ազատականացումը բերելու է միգրացիայի, ինչը բնականաբար որևէ մեկի, այդ թվում՝ մեր ցանկությունը չէ»,- ասաց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ բոլորիս անկեղծ ցանկությունն է, որ ստանդարտները սիմետրիկ լինեն, կյանքի որակի մեծ տարբերություն չլինի: Այդ իմաստով փոխվարչապետը  կարևորեց, որ լինեն իրական միջոցառումներ ու բարեփոխումներ:

Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով ճանապարհային քարտեզի վերաբերյալ այլ հարցերի, նշեց՝ ամեն ինչ արել են, որ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման գործընթացը սինքրոնացված լինի մեր ռազմավարական անելիքներով:

Ճանապարհային քարտեզով սահմանված անելիքների ֆինանսավորման աղբյուրները ևս նշմարվում են: «Կարծում եմ, որ միջոցառումների իրականացման ֆինանսավորման աղբյուրը լինելու է պետական բյուջեն, դոնորների հատկացումը, արտաքին վարկային միջոցները  և ԵՄ-ի աջակցությունը: Մոտ այս 4 ֆինանսավորման աղբյուրի շրջանակում տեղի կունենա ճանապարհային քարտեզի միջոցառումների իրագործումը»,- ասաց նա, սակայն շեշտեց՝ կառավարությունը դրանց իրականացումը փորձում է դիտարկել ոչ թե որպես ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացում, այլ մեր բարեփոխումների օրակարգի իրականացում:

Մհեր Գրիգորյանը նկատեց, որ բարեփոխումներին նախ և առաջ պետք է հասարակությունը պատրաստ լինի: Փոխվարչապետի կարծիքով՝ շատ դեպքերում, եթե ուզում ենք, որ կյանքի որակը լավանա, պետք է նաև ստանդարտները խստացվեն: Նա նաև նկատեց, որ տեխնիկական ստանդարտների խստացումը միանշանակ չի ընկալվելու շատ դեպքերում:  «Այն մեքենաների պարկը, որ մենք ունենք, այդ պարկով երթևեկության կանոնների եվրոպական ստանդարտ սահմանելն անհնարին է լինելու: Եթե ստանձնել ենք եվրոպական ստանդարտներով երթևեկության սահմանել, դա նշանակում է, որ այսօրվանից պետք է գործողություններ կատարենք: Դա էլ իրագործման մի տարր է, որը մշակված պետք է առաջ տանենք: Մեր անվտանգության համար և, առաջին հերթին, հասարակության համար պետք է ստանդարտները պահպանվեն: Եթե, օրինակ, սննդի ստանդարտները չպահպանվեն, մենք ոչ միայն առաջ չենք շարժվի ճանապարհային քարտեզով, այլ նաև կվնասենք մեր հասարակության առողջությունը»,- ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ սպասվում է աշխատանք, և դա պետք է ինտենսիվ և վաղօրոք իրականացվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված