Հանրային լսումներ Բնապահպանության նախարարությունում
Հասարակություն
ՀՀ Բնապահպանության նախարարությունն իրազեկում է, որ շուտով տեղի են ունենալու հետևյալ հանրային լսումները.
1. Ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 12.00-ին, ք. Երևան Հանրապետության Հրապարակ, Կառավարական 3-րդ շենքի 5-րդ հարկի ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենան «Էկո Աուդիտ» ՍՊԸ կողմից ներկայացված «Գեոթիմ»ՓԲԸ –ի ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքների ղեկավարների և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:
2. Ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10.00-ին «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի գյուղապետարանում կազմակերպում է հասարակական լսումներ՝հանգստյան գոտու համալիրի աշխատանքային նախագծի վերաբերյալ:
Նախագծին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, Ծափաթաղի գյուղապետարանում:
3. Ս.թ հուլիսի 30-ին ժամը 13.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանում տեղի կունենան «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սոթքի ոսկու բացահանքի շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Սոթքի գյուղապետարանում, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության էլեկտրոնային կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68,
4. Ս.թ հուլիսի 22-ին ժամը 11.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղապետարանում տեղի կունենան «Ակտիվ Լեռնագործ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Այգեձորի պղինձ-մոլիբդենային բացահանքի շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն»ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Վարդանիձորի գյուղապետարանում, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության էլեկտրոնային կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68,


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը