Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտի Փոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավար Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին ԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ 

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է հանրային նոր լսումներ նշանակել

Հասարակություն

«Խաչաղբյուր - 2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումները պետք է անօրինական համարվեն, հայտարարում է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը: Հուլիսի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը իր www.mnp.am պաշտոնական կայքում տեղադրել է հայտարարություն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի հասարակական լսումների վերաբերյալ, որը տեղի է ունենալու միևնույն օրը՝ հուլիսի 24-ին: Անցկացման ժամը 12:00-ին, վայրը՝ Ենոքավան գյուղ, որը Երևանից 140 կմ հեռավորության վրա է: Այս կապակցությամբ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նամակում ասված է.

«ՀՀ Տավուշի մարզի Աղստև գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա նախատեսվող փոքր ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դեռևս ս. թ. հունիսի 27-ին գրավոր դիմել էինք Ձեզ:

Վերոնշյալ դիմումով հայտնել էինք նաև, որ Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված և արդեն որոշակի բրենդ դարձած Լաստիվերը՝ իր ջրվեժներով, սահանքներով և քարանձավներով: Բացի այդ, այդ տարածքում է գտնվում Իջևանի պետական արգելավայրը, հետևաբար մեզ համար անհասկանալի և անընդունելի է նման գեղատեսիլ վայրում այդպիսի գործունեության ծավալումը: Կարծում ենք, որ տվյալ տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի և լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման և շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետևանքների:

Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրել էինք Ձեզ մեր նախաձեռնությանը տրամադրել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի և համապատասխան եզրակացության պատճենները:

Ի պատասխան մեր դիմումի՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից ս. թ. հուլիսի 11-ի գրությամբ տեղեկացվել ենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերն առայսօր չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

Սակայն, ի զարմանս մեզ, այսօր՝ հուլիսի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջում տեղադրվել է հասարակական լսումների մասին տեղեկատվություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ս.թ հուլիսի 24-ին ժամը 12.00-ին «Մեգաէներջի» ՍՊԸ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետարանում կազմակերպում է հասարակական լսումներ՝ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Նախագծին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-01-10-00, Ենոքավանի գյուղապետարանում»:

Հետաքրքիր է ՀՀ բնապահպանության նախարարության ողջ աշխատակազմը ինչպես է պատկերացնում շահագրգիռ հանրության կողմից մեկ ժամվա ընթացքում հիշյալ փաստաթղթերին ծանոթանալու, կարծիք կազմելու, իր դիտողություններով ու առաջարկություններով Ենոքավան համայնք հասնելու (ի դեպ, Ենոքավանը գտնվում է Երևանից մոտ 140 կմ հեռավորության վրա) և, այսպես կոչված, հասարակական լսումներին մասնակցելու գործընթացը: Բացի այդ՝ ոչ մի նախագծային փաստաթուղթ չկա տեղադրված նախարարության կայքում:

Չապահովելով սույն նախագծի հանրային քննարկումը՝ շահագրգիռ հանրության մասնակցությամբ, թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ նախարարությունն ու նախաձեռնող ընկերությունը վարում են ոչ թափանցիկ քաղաքականություն: Այս ամենը վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի դրսևորման, անփույթ և ոչ թափանցիկ, գաղտնի աշխատելաոճի մասին:

Ինչպես ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում' «Ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում լիազորված մարմինն իրազեկ է պահում ազդակիր համայնքի ղեկավարներին և հասարակայնությանը նախատեսվող գործունեության իրականացման նախաձեռնության մասին»: Քանի որ մեր նախաձեռնությունը նախապես պաշտոնական նամակով արտահայտել էր իր շահագրգռվածությունը այս հարցի վերաբերյալ, առավել ևս զարմանալի է, որ մեզ ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել:

Մենք գտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կովենցիայով սահմանված հանրային իրազեկման և մասնակցության ապահովման պահանջները: Այսպիսի գործելակերպը չի կարող նպաստել հանրության մասնակցության ապահովմանը, այլ ընդահակառակը սահմանափակում է այն:

Դատապարտում ենք ՀՀ բնապահպանության նախարարության ոչ թափանցիկ և ոչ մասնակցային աշխատելաոճը: Անհրաժեշտ է, որպեսզի նախարարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի իր աշխատելաոճը փոխելու ուղղությամբ' հաշվի առնի շահագրգիռ հանրության լայն զանգվածի կարծիքը, այդ նպատակով նրանց և համապատասխան մասնագետների մասնակցությամբ իրականացնի հանրային քննարկում, այլ ոչ թե գաղտնի և արագացված կարգով և տնային ոճով:

Որպես կանոն, պետության շահագրգիռ հանրությունը, շրջակա միջավայրին առնչվող կամ բնապահպանական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի, ծրագրերի և/կամ հայեցակարգերի մասին տեղեկանում է բավականին ուշացումով, երբ արդեն հնարավոր չէ արդյունավետ կերպով մասնակցել դրանց ընդունման գործընթացին ու ազդել դրանց բովանդակության վրա:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնող ընկերությունը սպասում էր, որպեսզի որևէ մեկը դիմեր ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին արագացված կարգով իր փաստաթղթերը ներկայացներ' շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, այնուհետև, կրկին նախարարության հետ միասին կազմակերպեր գաղտնի և արագացված լսումներ: Եթե սրան էլ լրացնենք նաև այն փաստը, որ մեր նախաձեռնությունը մոտ մեկ ամիս առաջ արդեն տեղեկացված էր, որ վերը նշված տարածքում սկսվել են շինարարական աշխատանքներ' առանց համապատասխան փորձագիտական եզրակացության, ապա պատկերը լրիվ պարզ է դառնում:

Մեր նախաձեռնությունը համարում է, որ այս լսումները չեն կարող օրինական համարվել, որովհետև իրականացվել են ՀՀ օրենսդրության և Օրհուսի կոնվեցիայի պահանջների խախտումներով, հետևաբար պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը նշանակի նոր հանրային լսումներ' ապահովելով վերը նշված նախագծի մասին շահագրգիռ հանրության իրազեկման, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքման աշխատանքների իրականացման ողջամիտ գործընթաց»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համար
Ամենադիտված