«Հրապարակ». ԲՀԿ-ական փոխնախարարները դեռ ազատման դիմում չեն գրել
Հայկական Մամուլ
Խորհրդարանական ընտրություններից հետո թեև կառավարությունը ձևավորվեց առանց ԲՀԿ-ի, սակայն գերատեսչություններում շարունակում են ղեկավարել ԲՀԿ-ական փոխնախարարներ, որոնք ազատման դիմում չեն գրել՝ հույս ունենալով, որ, անկախ քաղաքական փոփոխություններից, կշարունակեն պաշտոնավարել:
«Հրապարակ»–ին հասած տեղեկություններով, այս հույսերը չեն արդարանա, և առաջիկա օրերին ԲՀԿ-ական փոխնախարարները ստիպված կլինեն լքել զբաղեցրած պաշտոնները: Թերևս ԲՀԿ-ականներին պաշտոնանկ անելուց հետո տեղեր կազատվեն սպասողական վիճակում գտնվող ՕԵԿ-ականների համար:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին