«Հրապարակ». Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել
Հայկական Մամուլ
Նախագահական այցելած Վարդան Ղուկասյանին Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել ՀՀԿ ԳՄ որոշման մասին: Այն է` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն այլևս չի առաջադրելու նրա թեկնածությունը և, ըստ ամենայնի, պաշտպանելու է Սամվել Բալասանյանին:
«Դուք Աստծո դեմ որոշում եք կայացրել»,- փորձել է հակադրվել Վարդան Ղուկասյանը: Սերժ Սարգսյանը լռել, հետո իր նման «լուռ» հարցրել է՝ ի՞նչ: Ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը երեկ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:
ՀՀԿ կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Նա այլևս անկուսակցական է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին