«Ժողովուրդ». ՌԴ իշխանությունները հերթական անգամ ՀՀ-ի փոխարեն որոշում են կայացնում
Հայկական Մամուլ
ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Երևանում ուշագրավ հայտարարություն է արել, ընդ որում ՀՀ իշխանությունների անունից:
«ՀՀ ղեկավարությունն ուշադրությամբ հետևում է, թե ինչպես է զարգանում եվրասիական նախագիծը` ձգտելով իր տեղը որոշել այդ նախագծում` հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով»,-ասել է նա:
Սա ուշագրավ է այն առումով որ վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանն այս նախագծին միանալը համարել էր անիմաստ. «Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն` երկիրը, չունենալով ընդհանուր սահման մաքսային միության հետ, անդամակցի դրան: Եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել;Այդ տեսակետից անիմաստ է դառնում մաքսային միությանն անդամակցելը»:
Ստացվում է, որ ՌԴ իշխանությունները հերթական անգամ ՀՀ-ի փոխարեն որոշում են կայացնում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին