«Հրապարակ». Մինչև նախագահական ընտրություններ բարեգործությունը, մի քիչ էլ այդպես շարված կմնա
Հայկական Մամուլ
Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածում` «հավսար-զգաստ» տարբերակով շարված են մոտ մեկ տասնյակ տրակտորներ, որոնք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը «շարել» էր խորհրդարանական ընտրությունների առթիվ: Ինչպես կատակել է թերթի գործընկերներից մեկը` դիմացը նախագահական ընտրություններ են, բարեգործությունը մի քիչ էլ այդպես շարված կմնա:
Թերթը փորձել է ճշտել, թե ինչու տրակտորները չեն հասել հասցեատիրոջը:
«Մեքենատրակտորային կայանները ձևավորման փուլում են, երբ ձևավորվեն այդ կայանները, այդ ժամանակ տրակտորները կհանձնվեն նրանց տնօրինմանը»,- ասել է Գ. Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ մատնացույց անելով բիզնես-ծրագրի մասով բիզնես-պատասխանատուներին, որոնք, սակայն, համառորեն չէին պատասխանում թերթի հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին