«Ժողովուրդ». Արամ Սաֆարյանը սառեցրել է իր հարաբերությունները ԲՀԿ–ի հե՞տ
Հայկական Մամուլ
Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աժ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, Աժ ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանն Աժ պատգամավոր չդառնալուց հետո աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
Ու թեև նա պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց, ըստ էության, փաստացի հեռացել է ԲՀԿ-ից ու նույնիսկ չի այցելում կուսակցության գրասենյակ: «Ժողովուրդի» հետ ունեցած զրույցում Սաֆարյանը ոչ հաստատել է այդ տեղեկությունը, ոչ էլ հերքել.
«Ես հարցազրույց չեմ տալիս մինչև սեպտեմբեր: Եվ որևէ հարցի պատասխանելու մտադրություն չունեմ: Ամառային արձակուրդ է, ես հանգստանում եմ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին