«Ժողովուրդ». Զինծառայողը հացադուլ է հայտարարել
Հայկական Մամուլ
Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանը երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սուրենի մորից՝ Զվարթ Կիրակոսյանից:
Թերթը հիշեցնում է, որ Ս. Կիրակոսյանը 2009-ի հունիսի 3-ին վատառողջ վիճակով զորակոչվել էր բանակ, ծառայության ընթացքում մի քանի անգամ ինքնակամ լքել զորամասը, որի համար մեղադրվում էր դասալքության մեջ: Դրա համար նրան դատապարտել էին 2 տարի 6 ամիս ազատազրկման: Իսկ երբ կալանավորվեց, շուրջ 60 օր հացադուլիս մեջ էր՝ պահանջելով բուժել իրան: Իսկ հիմա նա պահանջում է բուժում քաղաքացիական հիվանդանոցում և քրեական գործի վերանայում: Կալանավորի փաստաբան Գայանե Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ այդ վճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատական նիստը կկայանա հուլիսի 27-ին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին