Հալեպում կառավարական զորքերն անցել են հակահարձակման
Մերձավոր Արևելք
Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական զորքերը սկսել են հարձակումն ապստամբների կողմից նախկինում զբաղեցրած թաղամասերում։ Ըստ ականատեսների, պայքարն ընթանում է հրետանու և օդուժի կիրառմամբ։ Ճշգրիտ տվյալներ մարդկային կորուստների մասին չի հայտնվում։
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մի քանի թաղամասերում Բաշար ալ-Ասադի ռեժիմին հավատարիմ զորքերը երեքշաբթի օրը ևս օպերացիա են անցկացրել զինված ընդդիմադիր խմբերի դեմ։ Ջոկատային գեներալ Մանաֆ Տլասը, որն անցել է Ասադի թշնամիների կողմը, երեկ խոսել է Al Arabiya հեռուստատեսային ալիք եթերից՝ կոչ անելով սիրիացիներին «միանալ ազատ և ժողովրդավարական Սիրիայի կառուցման համար»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սիրիացի ապստամբների կողմից վերահսկողության տակ առնված թաղամասերը կարող են ծառայել որպես հենակետային բազա նոր իշխանությունների համար: Միևնույն ժամանակ, Քլինթոնը նշել է, որ Ասադի վարչակարգի համար դեռ ուշ չէ հայտարարել լայնածավալ քաղաքական բարեփոխման մասին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ