Այսօր հրաժեշտ կտանք Գալյա Նովենցին
Հասարակություն
Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ժամը 12.00-14.00 տեղի կունենա դերասանուհի Գալյա Նովենցին վերջին հրաժեշտը։
Հիշեցնենք, որ թատրոնի և կինոյի նշանավոր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցը վախճանվել է հուլիսի 22-ին՝ 75 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից:
Ականավոր դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր 1958 թվականին՝ ավարտելով Երեւանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Աշխատանքի է անցել Կապանի պետական թատրոնում, այնուհետեւ երկար տարիներ աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան, ինչպես նաև Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում:
Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը