Իսրայելում խուճապ է. մարդիկ պատրաստվում են քիմիական պատերազմի
Մերձավոր Արևելք
Իսրայելում խուճապ է սկսվել. մարդիկ ուղղակի սրբում են խանութներից հակագազերը և քիմիական պաշտպանության հագուստները։ Այսպիսի իրավիճակ ստեղծվեց, երբ Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը պատահաբար հիշեցրեց, որ իր երկիրն ունի քիմիական զենքի պաշարներ։
Գոյություն ունեցող բոլոր միջազգային կազմակերպությունների ղեկավարները և արևմտյան երկրների առաջնորդները նախազգուշացրել են, որ զանգվածային ոչնչացման զենքի կիրառումն անընդունելի է։ Չնայած այն հանգամանքին, որ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ այդ արտահայտությունը դուրս է բերվել ենթատեքստից, իսրայելցիներն այնուամենայնիվ որոշել են բախտը չփորձել և, ինչպես անում էին Պարսից Ծոցի պատերազմի ժամանակ, նախապատրաստվել քիմիական պատերազմի։
«Օդում պատերազմի հոտ է գալիս։ Ընդամենն անհրաժեշտ է հնարավորինս շուտ պաշտպանվել», - ասում են քաղաքացիները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել