Հին պարսիկները ծաղկեցրել են Աֆղանստանի անապատները
Գիտություն և Մշակույթ
Հնագետները պարզել են, որ Աֆղանստանի հյուսիսային տարածքներում գտնվող անապատը խոր հնում եղել է բարեբեր հովիտ։ Այս արդյունքները գիտնականները զեկուցել են Փարիզում Հարավ-արևելյան Ասիայի հնագիտական և մշակութային հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EASAA) գիտաժողովին։ Զեկույցի համառոտ բովանդակությունը ներկայացնում է Science պարբերականը։
Ֆրանսիացի հնագետները պեղումներ են կատարել Մազարի-Շարիֆից արևելք ընկած և ներկայումս նոսր բնակեցված տարածքներում և գտել են միանգամից մի քանի «մեծ բնակավայր և ոռոգիչ կառույցների մի ամբողջ համակարգ»։ Վերջինիս տարիքը նվազագույնը 2.5 հազար տարի է և, ըստ հետազոտողների, հնում բնակեցված է եղել պարսիկներով։
Գիտնականները պնդում են, որ ոռոգման համակարգի կառուցման ժամանակներից ի վեր ոչ ոքի չէր հաջողվել ծաղկեցնել աֆղանական մի ամբողջ անապատ։ Ավելին, հետազոտողները գտնում են, որ պարսիկների օգտագործած համակարգի մանրակրկիտ ուսումնասիրությունը կարող է օգնել ժամանակակից գիտնականներին կրկին «կանաչապատել տարածաշրջանը»։
2012 թվականի հուլիսին Proceedings of the National Academy of Sciences պարբերականում տպագրվել է մի հետազոտություն, որի հեղինակները վերլուծել են հնդկացիական Տիկալ քաղաքի ամբարտակը, որը մինչև վերջերս համարվում էր հին ճանապարհի մի հատված։ Պեղումների արդյունքում պարզվել է, սակայն, որ այն 80 մետր լայնությամբ և 10 մետր բարձրությամբ հիդրոտեխնիկական կառույց է և ծառայել է հիմնականում անձրևաջրերի ամբարման համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում