Հրաձգության հանդիպում-մրցույթ լրագրողների համար
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն օրերս ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրել էր նախադեպը չունեցող մի միջոցառման՝ հրաձգության մրցույթի, որը տեղի ունեցավ ոստիկանության նորակառույց հրաձգարանում:
Լրագրողները ծանոթացել են ատրճանակից օգտվելու անվտանգության կանոններին, «Մակարով» ատրճանակի տեխնիկական հնարավորություններին, ինչպես և ատրճանակը գործարկելու հմտություններին, որից հետո մասնակիցներից յուրաքանչյուրին
կրակելու հնարավորություն է տրվել:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ամենադիպուկը թիրախները խոցած լրագրողներն արժանացել են տարբեր մրցանակների:
Առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավել են «Շանթ», «Ար» և «Հ1» հեռուստաընկերությունների ներկայացուցիչները:
Հրաձգության հանդիպում-մրցույթին սահմանված էին նաև խրախուսական անվանակարգեր, որոնց արժանացան Նյուզ.ամ լրատվական գործակալության, «Ժողովուրդ» և «Ավանգարդ» թերթերի ներկայացուցչուհիներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը