Լուկաշենկոյին թույլ չեն տալիս ներկա գտնվել Օլիմպիական խաղերին
Աշխարհ
Լոնդոնում Oլիմպիական խաղերի կազմկոմիտեն մերժել է Բելառուսի նախագահ և համատեղության կարգով նաև Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հավատարմագրումը, գրում են բելառուսական զանգվածային լրատվամիջոցները՝ հղում անելով Օլիմպիական կոմիտեի ղեկավարի՝ Twitter-ում կատարած գրառմանը։
«Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին Լոնդոնում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հավատարմագիր չի տրամադրել։ Սպորտը քաղաքականության մեջ չ՞է: Ինչպե՞ս վարվել օլիմպիական արժեքների և ավանդույթների հետ: Ամեն մի դպրոցական գիտի, որ Հունաստանում խաղերի ժամանակ հաշտություն էր կնքվում», - նշում են լրատվամիջոցները։ Մինսկում դեռ ոչ մի կերպ չեն արձագանքում այս տեղեկատվությանը։
Նշենք, որ նախկինում Ալեքսանդր Լուկաշենկոն օլիմպիական խաղերի հասցեին հանդես է եկել քննադատությամբ. «Օլիմպիադան սպորտ չէ, այլ քաղաքականություն, կեղտոտ քաղաքականություն»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ