«Մեր քաղաքը» հրավիրում է քննարկման
Հասարակություն
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Ս.թ. հուլիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը օլիգարխ-բիզնեսմեն Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի դեմ Աբովյան 3 և 3/1 հասցեների բնակիչների ներկայացրած դատական հայցի շրջանակներում բավարարել է բնակիչների միջնորդությունը՝ մինչև դատական լսումների սկսվելը ԱՕԿՍ-ի շենքի ետնամասում ընթացող ապօրինի շինարարությունը կասեցնելու վերաբերյալ:
Բնակիչներն ակնկալում են, որ դատարանի այս որոշման կիրարկման նպատակով այսօր տարածք պիտի այցելեն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները: Այսօր՝ ժամը 13:30-ին, բնակիչները և քաղաքացիական ակտիվիստները հավաքվելու են ԱՕԿՍ-ի շենքի մոտ՝ ՀՀ-ում օլիգարխիկ բիզնեսների դեմ պայքարի այս ճակատում հետագա քայլերի քննարկման և հստակեցման նպատակով: Ակնկալում ենք նաև Ձեր մասնակցությունը»։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփրս» ընկերությունը ԱՕԿՍ-ի հարևանությամբ' 130 տարվա վաղեմություն ունեցող Աբովյան 3/1 շենքի բակում, իրականացնում է հողաշինարարական աշխատանքներ: Այս տարածքում ընթացող շինարարական աշխատանքների հիմքերը ներկայացնող որևէ ցուցանակ հրապարակված չէ, սակայն ամեն օր շինտեխնիկայի օգնությամբ խորացվում է փոսորակը, դատելով չափերից՝ հերթական բարձրահարկ էլիտար շենքի համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը