Ռուսաստանը չի ճանաչում Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները
Մերձավոր Արևելք
Ռուսաստանի ԱԳՆ-ն որակել է ԵՄ-ի՝ Սիրիայի հանդեպ պատժամիջոցների մասին հերթական՝ 17-րդ փաթեթի ընդունումը որպես այս երկրի ծովային և օդային շրջափակում։
«Փաստորեն, ԵՄ-ի ձեռնարկված միջոցառումները կարելի է որակել որպես Սիրիայի ծովային և օդային շրջափակում։ Մեր դիրքորոշումը միակողմանի պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ լավ հայտնի է: Ռուսաստանը դրանք չի ճանաչում և համարում է հակաարդյունավետ, ընդ որում՝ դրանք չեն նսպաստում Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և չեն համապատասխանում Կոֆի Անանի ծրագրի տառին և ոգուն, ինչպես նաև ժնևյան հանդիպումի ամփոփիչ փաստաթղթի դրույթներին», - նշվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել