Պարագվայում տենդից 57 մարդ է մահացել
Աշխարհ
Պարագվայում արևադարձային տենդից մահացածների թիվը հասել է 57-ի, այս մասին հաղորդել են երկրի առողջապահության նախարարությունից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Նախարարության տվյալներով, մահացու դեպքերի 40%-ը տարեցներն են, մասնավորապես՝ 60 տարեկանից բարձր անձինք։
Պաշտոնյաները կոչ են արել համաքաղաքացիներին աշխատավայրերում հետևել բոլոր անհրաժեշտ սանիտարական պայմաններին, ինֆեկցիայի տարածումն ինչ-որ չափով կանխարգելելու համար։
Արևադարձային տենդը էնդեմիկ վիրուսային հիվանդություն է, որն արտահայտվում է բարձր ջերմությամբ, մենինգիտով, հոդերի բորբոքմամբ և ցանով։ Հիվանդության տարածողները համարվում են մոծակները։
Արևադարձային տենդի դեմ պատվաստանյութ դեռ գոյություն չունի։
Ինչպես հայտնել են Պարագվայի առողջապահության նախարարության պաշտոնյաները, անցյալ տարի երկրում արևադարձային տենդից 62 մարդ է մահացել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ