Սննդի մեջ աղի բացակայությունը վնասում է սրտին
Հասարակություն
Այն, որ աղը սպիտակ թույն է, դիետաբանները պնդում են արդեն մի քանի տասնամյակ, սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աղի ցածր պարունակությամբ դիետաներն այդքան էլ օգտակար չեն։ Գիտնականները պարզել են, որ սննդում աղի ցածր չափաբաժինը հանգեցնում է արյան ճնշման նվազման, իսկ դա իր հերթին հանգեցնում է խոլեստերինի, ճարպերի և հորմոնների աճին, դրանք էլ՝ սրտի նոպաների։
Ընդհանուր առմամբ, մասնագետների կարծիքով, աղի լավ և վատ հատկանիշները համակշռում են միմյանց։ Սակայն Կոպենհագենի համալսարանի մասնագետները վստահ են, որ աղի ցածր պարունակությամբ դիետաները, այնուամենայնիվ, կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը